«Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը ճանաչվել է Անգլիայի առաջնության լավագույն խաղացողը փետրվարի հանդիպումների արդյունքում, հաղորդում է Պրեմյեր լիգայի պաշտոնական կայքը (premierleague.com)։ Անցած ամիս եգիպտացի ֆուտբոլիստը մասնակցել է Անգլիայի առաջնության 3 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

25–ամյա ֆուտբոլիստն Անգլիայի ընթացիկ առաջնության 28 խաղում խփել է 24 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Փետրվարի լավագույն մարզիչ է ճանաչվել Կրիս Հյութոնը «Բրայթոնից», որն Անգլիայի առաջնության 4 խաղում տարել է 3 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտել ոչ ոքի։ Հյութոնը «Բրայթոնը» գլխավորում է 2014 թվականից։ Անգլիայի առաջնության 29 տուրից հետո «Բրայթոնը» 34 միավորով 10–րդ տեղում է։