Բրիտանական մամուլը վերջին օրերին ակտիվ քննարկում է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մրցելույթները Լոնդոնի «Արսենալում» եւ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի խաղը «Մանչեսթեր Յունայթեդում»:

Հայ կիսապաշտպանը թիմը փոխելուց հետո զգալիորեն գերազանցում է Ալեքսիս Սանչեսին արդյունավետ գործողությունների քանակով:

«Արսենալում» Մխիթարյանն արդեն խփել է 2 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում, իսկ Սանչեսն աչքի է ընկել 1 գոլով եւ 2 գոլային փոխանցումով: