Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, թե ինչպես է ընթանում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հարմարվելու փուլն անգլիական ակումբում։

«Նա շատ արագ հարմարվեց թիմին։ Կարծում եմ՝ մեր խաղաոճը համապատասխանում է Մխիթարյանին։ Նրան լավ ընդունեցինք թիմում։ Նրա ֆուտբոլային մակարդակն օգնեց հարմարվելու գործընթացում։ Բացի այդ, Հենրիխը խաղացել էր արտասահմանում եւ գիտեր, թե ինչ պետք է անի»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է FourFourTwo-ն։

Հիշեցնենք, որ Մխիթարյանն այս ձմռանն է միացել «Արսենալին», որի կազմում արդեն դարձել է 2 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։