Մոսկվայի «Արարատի» ֆուտբոլիստները մարտի 18-ին ժամանել են Երեւան, որտեղ կանցկացնեն մարզումային հավաք։

Երեւան ուղեւորվելիս ինքնաթիռի ուղեւորներից մեկը հիպերտոնիկ կրիզ (ճնշման զգալի բարձրացում) է տարել։ Տղամարդուն փրկել են «Արարատի» բժիշկ Վիտալի Իկոննիկովը եւ թիմի մերսողներ Մարատ Իշմուրզինն ու Գենադի Կոլոսովը, հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ երեւանյան հավաքի ընթացքում Մոսկվայի «Արարատը» կանցկացնի ստուգողական հանդիպումներ հայկական թիմերի հետ։ Մրցակիցներից մեկը կլինի Երեւանի «Բանանցը»։

2017-ին հիմնադրված «Արարատը» հանդես է գալիս Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարում, որի 17-րդ տուրից հետո վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 13 միավոր գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Ռյազանին»:

Наши герои!!!

Во время перелёта московского "Арарата" в Ереван, с одним из пассажиров рейса случился гипертонический криз. Однако своевременное вмешательство нашего доктора Виталия Иконникова, а также массажистов Марата Ишмурзина и Геннадия Колосова спасло жизнь мужчины.