ՀՖՖ-ն ներկայացրել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հավաքի առաջին օրվա վիդեոտեսությունը։

Մարզումից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը բարի գալուստ է մաղթել արգենտինական «Աթլետիկո Ուրականի» 22-ամյա հարձակվող Նորբերտո Բրիասկոյին։

Հայաստանի հավաքականը պատրաստվում է Էստոնիայի (մարտի 24) եւ Լիտվայի (մարտի 27) դեմ Երեւանում կայանալիք ընկերական հանդիպումներին:

Ֆոտո՝ ՀՖՖ