Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաջողություն է մաղթել իր նախկին ակումբակից Զլատան Իբրահիմովիչին։ Նախօրեին պաշտոնապես հայտնի էր դարձել, որ շվեդ 36-ամյա հարձակվողը տեղափոխվելու է MLS։

«Շոուն պետք է շարունակվի Հոլիվուդում: Մեծ պատիվ էր ճանաչել քեզ, հանճար: Լավագույնն եմ մաղթում քեզ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը եւ Զլատան Իբրահիմովիչը միասին խաղացել են «Մանչեսթեր Յունայթեդում», որտեղից հայ ֆուտբոլիստը հեռացել էր այս ձմռանը։ Շվեդ հարձակվողը 2016-ի ամռանը ֆրանսիական ՊՍԺ-ից էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում անցկացրած 53 խաղերում դարձել 29 գոլի եւ 9 գոլային փոխանցման հեղինակ։

Սպասվում է, որ առաջիկայում Իբրահիմովիչը կմիանա «Լոս Անջելես Գելաքսիին»: