Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում նախախաղային մարզում է անցկացրել Էստոնիայի թիմի դեմ Երեւանում կայանալիք ընկերական հանդիպումից առաջ։ ՀՖՖ-ն ներկայացրել է մարզման տեսանյութը։

Հայաստան – Էստոնիա խաղը կկայանա մարտի 24-ին «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի ժամը 18:00-ին։ Հանդիպումը կսպասարկի Վրաստանը ներկայացնող մրցավարական բրիգադը՝ Գեորգի Վադաչկորիայի գլխավորությամբ։ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը 91-րդ տեղում է, իսկ Էստոնիան 86-րդն է։ Սա Հայաստանի եւ Էստոնիայի հավաքականների 5-րդ հանդիպումն է։