Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կարիերան կշարունակի Շվեդիայում։

30-ամյա ֆուտբոլիստը 6 ամսվա պայմանագիր է կքնել շվեդական «Յուրգորդենի» հետ։ Պայմանագիրն ունի երկարաձգելու հնարավորություն, հայտնում է ակումբի կայքը։

Շվեդիայի ավարտված առաջնությունում «Յուրգորդենը» գրավել է երրորդ տեղը եւ նվաճել Եվրոպայի լիգայի որակավորման փուլի ուղեգիր։ Շվեդիայում նոր մրցաշրջանը կմեկնարկի ապրիլի 1-ին։ Շվեդիայի առաջնության առաջին տուրում «Յուրգորդենը» կհյուրընկավի «Օստերսունդին»։

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանի նախորդ ակումբն էր ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը», որին նա միացել էր 2016-ին։ Նախկինում նա հանդես է եկել նաեւ ամերիկյան «Կանզաս Սիթիում», դանիական «Ռանդերսում» ու ռուսական «Կրասնոդարում»։ «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում հարձակվողը խաղացել է նաեւ 2007-2009-ը։