Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 27-ին Երեւանում ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի թիմի հետ։

Bet365 բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմին, որի հաղթանակը գնահատում է 1․55 գործակցով։ Լիտվայի հավաքականի հաղթանակն ունի 5․75 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4․00։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը 91-րդ տեղում է, իսկ Լիտվան 147-րդն է։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։ Հանդիպումը կսպասարկի Վրաստանը ներկայացնող մրցավարական բրիգադը՝ Իրակլի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ։

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Լիտվայի հավաքականները նախորդ ընկերական խաղերն անցկացրել են մարտի 24-ին։ Հայկական թիմը Երեւանում գոլազուրկ ոչ ոքի է խաղացել Էստոնիայի հավաքականի հետ, իսկ լիտվացիները Թբիլիսիում 0։4 հաշվով պարտվել են Վրաստանի հավաքականին։