Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը «Սթոք Սիթիի» դեմ Պրեմյեր լիգայի 32-րդ տուրի խաղում խփած գոլերը նվիրել է մեկ շաբաթ առաջ մահացած տատիկի հիշատակին։ 28-ամյա ֆուտբոլիստը պատմել է նաեւ, որ դաշտ էր դուրս եկել իր տատիկին նվիրված սանրվածքով։

«Դա տատիկիս անունն է։ Նա մահացել է նախորդ շաբաթ։ Սանրվածքս նվիրված էր նրան»,- Օբամեյանգի խոսքը փոխանցում է Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին կայացած խաղում լոնդոնյան ակումբը հաղթել էր 3։0 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 76-րդ րոպեին։