Ցանկանում եմ դառնալ «Արսենալի» լեգենդը, ասել է լոնդոնյան ակումբի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը FourFourTwo-ի հետ զրույցում:

«Առանց երկմտելու եմ տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» լոնդոնյան ակումբ: Ես ցանկանում էի խաղալ հարձակողական ֆուտբոլ եւ միացա «Արսենալին», քանի որ Արսեն Վենգերը ցանկանում էր ինձ տեսնել իր թիմում, ոչ թե փոխարինել Ալեքսիս Սանչեսին: Մենք տարբեր ֆուտբոլիստներ ենք:

Կձգտեմ անել ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմին: Ցանկանում եմ իմ անունը գրել «Արսենալի» պատմության մեջ, դառնալ ակումբի լեգենդը: Ցանկանում եմ գոլեր խփել, արդյունավետ փոխանցումներ կատարել եւ նվաճել տիտղոսներ, որպեսզի երջանկացնեմ երկրպագուներին»,- ասել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին «Արսենալը» Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում կընդունի Մոսկվայի ԲԿՄԱ-ին:

Ֆոտո՝ twitter.com/fourfourtwo