Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում:

Մխիթարյանը 1 հարված է կատարել դարպասին, 3 հարված՝ դարպասի ուղղությամբ: Նրա 20 փոխանցումներից 95 տոկոսը հասել է թիմակիցներին: 29-ամյա ֆուտբոլիստը 1 անգամ խլել է գնդակը: Նա կանոնները խախտել է 1 անգամ, 2 անգամ հայտնվել խաղից դուրս վիճակում: Նրա դեմ կանոնները խախտել են 1 անգամ:

Մխիթարյանը ստացել է 6.78 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում լավագույնը եղել է 2 գոլային փոխանցում կատարած գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը՝ 9.14:

Հիշեցնենք, որ «Արսենալը» Լոնդոնում հաղթել է 4:1 հաշվով, Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով փոխարինվել է 61-րդ րոպեին: