Լոնդոնի «Արսենալի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Դենի Ուելբեքը խոսել է ակումբակից, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։

«Բոլորս Հենրիխին մաղթում ենք արագ ապաքինում։ Հույս ունենք, որ Մխիթարյանն ինչքան հնարավոր է շուտ կվերականգնվի, իսկ թե ով կխաղա՝ մարզիչն է որոշում։

Ակնհայտ է, որ «Սաութհեմփթոնին» խփած գոլերովս հայտարարեցի իմ մտադրությունների մասին։ Ցանկանում եմ օգտվել իմ հնարավորություններից։

Մրցակցությունը տալիս է լրացուցիչ մոտիվացիա եւ առաջադիմելու հնարավորություն։ Ես արդյունավետ եմ համագործակցում Օբամեյանգի եւ Լյակազեթի հետ»,– Ուելբեքի խոսքը մեջբերում է Standard–ը։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 32–րդ տուրում «Արսենալը» 3։2 հաշվով հաղթել է «Սաութհեմփթոնին», Ուելբեքը դարձել է դուբլի հեղինակ։ Մոսկվայի ԲԿՄԱ–ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր հանդիպմանը։