Անգլիայի առաջնության 33-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» տանը խաղաց «Սաութհեմփթոնի» հետ: Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը հաղթեց 3:2 հաշվով (տեսանյութ):«Արսենալի» կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Դենի Ուելբեքը, աչքի ընկավ նաեւ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

 

«Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծնկահոդի վնասվածքի պատճառով չմասնակցեց հանդիպմանը:«Արսենալը» 54 միավորով 6-րդ տեղում է եւ 2 միավոր է հետ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Չելսիից», որը ապրիլի 8-ին կընդունի «Վեստ Հեմին» (մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 19:30-ին)

 

Անգլիայի առաջնությում, 33-րդ տուր

«Արսենալ» - «Սաութհեմփթոն»՝ 3:2

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 28, Դենի Ուելբեք, 38, 81 – Շեյն Լոնգ, 17, Չարլզ Օսթին 73

Հեռացումներ՝ Մոհամեդ Էլնենի («Արսենալ), 90+4, Ջեք Սթիվենս («Սաութհեմփթոն»), 90+3