Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ապրիլի 10-ին կանցկացվեն քառորդ եզրափակիչի 2 պատասխան հանդիպումներ։

«Բարսելոնան» կհյուրընկալվի իտալական «Ռոմային», իսկ Պրեմյեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» կընդունի «Լիվերպուլին»։

Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բարսելոնան» հաղթել է 4:1 հաշվով, իսկ «Լիվերպուլը» խփել է 3 անպատասխան գոլ:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Ռոմա» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 22։45 (Երեւանի ժամանակով) (առաջին խաղ՝ 1:4)

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 22։45 (առաջին խաղ՝ 0:3)