Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում ապրիլի 12-ին կանցկացվեն քառորդ եզրափակիչի պատասխան խաղերը։

Լոնդոնի «Արսենալը» կհյուրընկալվի Մոսկվայի ԲԿՄԱ-ին, որին առաջին խաղում հաղթել է 4։1 հաշվով։

«Արսենալի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը բաց կթողնի վնասվածքի պատճառով։

Օրվա բոլոր խաղերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։05-ին։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի գործող հաղթողն է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որն այս տարի հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայում եւ պայքարը լքեց 1/8 եզրափակիչում։

Եվրոպայի լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղեր

ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Արսենալ» (Անգլիա)՝ 23։05 (Երեւանի ժամանակով) (առաջին խաղ՝ 1։4)

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)՝ 23։05 (առաջին խաղ՝ 0։2)

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Լացիո» (Իտալիա)՝ 23։05 (առաջին խաղ՝ 2։4)

«Մարսել» (Ֆրանսիա) - «Լայպցիգ» (Գերմանիա)՝ 23։05 (առաջին խաղ՝ 0։1)