Շվեդական «Յուրգորդենի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել թիմի մարզման ժամանակ: 30-ամյա ֆուտբոլիստը հերթական մարզումն անցկացրել է մարզասրահում, հաղորդում է fotbolldirekt.se-ն:

Մովսիսյանը բաց կթողնի ԱԻԿ-ի դեմ խաղը, որը տեղի կունենա ապրիլի 15-ին:

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը վերջերս «Յուրգորդենի» հետ կնքել էր 6 ամսվա պայմանագիր, որն ունի երկարաձգելու հնարավորություն։ Շվեդիայի առաջնության մեկնարկային 2 տուրերին նա չէր հայտավորվել «Յուրգորդենի» կազմում։

30-ամյա Մովսիսյանի նախորդ ակումբն էր ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը», որին նա միացել էր 2016-ին։ Նախկինում նա հանդես է եկել նաեւ ամերիկյան «Կանզաս Սիթիում», դանիական «Ռանդերսում», ռուսական «Կրասնոդարում» ու «Սպարտակում»։ «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում հարձակվողը խաղացել էր նաեւ 2007-2009-ը։