Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումից (2:2) հետո անդրադարձել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը խաղը բաց թողեց ծնկի վնասվածքի պատճառով:

«Մխիթարյանը վնասել է ծնկի կապանները: Նա բաց կթողնի 2 շաբաթ: Մի անհանգստացեք: Մենք ունենք հրաշալի բժշկական շտաբ, իսկ Հենրիխն անցնում է վերականգնողական լուրջ փուլ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է «Արսենալի» կայքը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի ծնկի վնասվածք էր ստացել ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում (4:1), որում փոխարինվել էր 61-րդ րոպեին: