Շվեյցարական Նիոնում ապրիլի 13-ին տեղի ունեցավ ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի վիճակահանությունը:

Մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալին» բաժին հասավ Մյունխենի «Բավարիան», իսկ եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն անգլիական «Լիվերպուլը» եւ իտալական «Ռոման»

«Բավարիան» ու «Լիվերպուլը» առաջին խաղերը կանցկացնեն տանը: Եզրափակիչում դաշտի տեր կհամարվի «Բավարիա» - «Ռեալ» զույգի հաղթողը:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 24-ին եւ 25-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 1-ին եւ 2-ին։ Եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 26-ին Կիեւում: