Ֆուտբոլային Եվրոպայում ապրիլի 15-ին կանցկացվեն ազգային առաջնությունների հերթական խաղերը։

Հայաստանի Բարձրագույն խմբում կկայանա 23-րդ տուրի վերջին հանդիպումը «Արարատի» եւ «Փյունիկի» միջեւ։

Անգլիական Պրեմյեր լիգայում Լոնդոնի «Արսենալը» կհյուրընկալվի «Նյուքասլին», իսկ իսպանական Պրիմերայում առաջատար Մադրիդի «Ռեալն» արտագնա հանդիպում կանցկացնի «Մալագայի» հետ։

Հայաստանի առաջնություն, 23-րդ տուր

«Արարատ» - «Փյունիկ»՝ 17։00

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Նյուքասլ» - «Արսենալ»՝ 16։30 (Երեւանի ժամանակով)

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Բրոմվիչ»՝ 19։00

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Էյբար» - «Ալավես»՝ 14։00

«Աթլետիկո» - «Լեւանտե»՝ 18։15

«Խետաֆե» - «Էսպանյոլ»՝ 20։30

«Մալագա» - «Ռեալ»՝ 22։45

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Սպալ»՝ 14։30

«Միլան» - «Նապոլի»՝ 17։00

«Բոլոնիա» - «Վերոնա»՝ 17։00

«Սասուոլո» - «Բենեւենտո»՝ 17։00

«Յուվենտուս» - «Սամպդորիա»՝ 20։00

«Լացիո» - «Ռոմա»՝ 22։45

Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Շալկե» - «Բորուսիա Դ․»՝ 17։30

«Վերդեր» - «Լայպցիգ»՝ 20։00

Ֆրանսիայի առաջնություն, 33-րդ տուր

«Մոնպելյե» - «Բորդո»՝ 17։00

«Տրուա» - «Մարսել»՝ 19։00

ՊՍԺ - «Մոնակո»՝ 23։00

Ռուսաստանի առաջնություն, 26-րդ տուր

«Ուրալ» - «Սպարտակ»՝ 15։00

«Ուֆա»- ԲԿՄԱ՝ 17։30

«Ռոստով» - «ԲՄԱ-Խաբարովսկ»՝ 20։00