Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Բարսելոնայի» դեմ իսպանական Պրիմերայի 36-րդ տուրի խաղից հետո հրաժեշտ է տվել ու հաջողություն մաղթել կատալոնական ակումբի ավագ Անդրես Ինյեստային:

Բարսելոնայում կայացած խաղից հետո ֆրանսիացի մասնագետը մոտ 5 րոպե սպասել է հանդերձարան տանող թունելում, մինչեւ իսպանացի կիսապաշտպանը դուրս է եկել հանդերձարանից: Զիդանն ու Ինյեստան զրուցել են ու գրկախառնվել, գրում է Marca-ն:

Հիշեցնենք, որ ամբողջ կարիերան «Բարսելոնայում» անցկացրած 33-ամյա Ինյեստան այս մրցաշրջանի վերջում տեղափոխվելու է Չինաստան: «Բարսելոնա» - «Ռեալ» խաղն ավարտվել էր 2:2 հաշվով: