«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հետ համեմատությանը:

«Ես հետաքրքրված չեմ, որ դառնամ լավագույնը պատմության մեջ: Երբեք չեմ մտածել առաջինը, երկրորդը, երրորդը կամ չորրորդը լինելու մասին:

Յուրաքանչյուր մրցաշրջանի մեկնարկից առաջ մտածում եմ ավելի լավ ֆուտբոլիստ դառնալու ու բոլոր մրցաշարերում հաղթելու մասին: Պատմության լավագույն ֆուտբոլիստի կարգավիճակը ոչինչ չի փոխի ինձ համար: Միշտ ցանկանում եմ կատարելագործվել: Ես ոչ մեկի հետ չեմ մրցակցում»,- 30-ամյա Մեսիի խոսքը մեջբերում է TyC Sports-ը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսին 35 խաղում խփել է 34 գոլ եւ գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Ռոնալդուն 26 խաղում դարձել է 25 գոլի հեղինակ: