Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերին նախապատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 23-ին՝ ժամը 17:30-ին, «բաց» մարզում կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ կայքը։

Մարզմանը կարող են ներկա լինել միայն ԶԼՄ ներկայացուցիչները։ Մարզումից հետո՝ ժամը 19:30-ին, լրագրողները կարող են հանդիպել ֆուտբոլիստներին եւ մարզիչներին:

Հայաստանի հավաքականի նորեկներ Իվան Յագանը եւ Էդգար Բաբայանը Երեւան կժամանեն մայիսի 23-ին՝ ժամը 03:35-ին, Վիեննայից:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը պատրաստվում է Մալթայի (մայիսի 29) եւ Մոլդովայի (հունիսի 4) դեմ Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերին: