Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչու է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեռացել մանչեսթերյան ակումբից՝ հունվարին տեղափոխվելով Լոնդոնի «Արսենալ»:

«Հնարավոր չէ պահել ֆուտբոլիստներին, որոնք տեղ չեն ունենում մեկնարկային կազմում: Խաղացողների ռեակցիան այդ իրադրությանը կախված է նրանց խառնվածքից:

Մխիթարյանը գիտակցեց, որ ֆիզիկապես, հոգեբանորեն եւ մրցակցության հարթությունում պատրաստ չէ այդ իրողությունը:

Նրա համար բարդ էր հարմարվել հանդիպումների այդպիսի ինտենսիվությանը»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի տրանսֆերը ներառված էր «Արսենալից» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի գործարքում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: