Ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը շարունակում է արդունավետ խաղ ցուցադրել հյուսիսամերիկյան ՄԼՍ–ը ներկայացնող «Լոս Անջելեսում»։

ԱՄՆ–ի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Լոս Անջելեսը» տանը 2։0 հաշվով հաղթել է «Ֆրեզնոյին» եւ դուրս է եկել 1/8 եզրափակիչ։ Երկրորդ խաղակեսն անցկացրած 20–ամյա ֆուտբոլիստը բացել է հանդիպման հաշիվը։

ՄԼՍ–ի ընթացիկ մրցաշրջանի 13 հանդիպումներում Մարաշլյանը խփել է 5 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Ուրուգվայի երիտասարդական հավաքականի նախկին խաղացողը «Լոս Անջելես» է տեղափոխվել 2018թ. հունվարին «Պենյարոլից»։

Հունիսի 7–ին տեղի ունեցած ասուլիսում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցում է Մարաշլյանի հետ։

Տեսանյութում Մարաշլյանի լավագույն դրվագներն են «Պենյարոլում»։