Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականն աշխարհի առաջնության մեկնարկից առաջ անցկացրեց վերջին ստուգողական հանդիպումը՝ հյուրընկալվելով Ավստրիայի թիմին:

Հաղթանակ տարան բրազիլացիները՝ 3:0: Առաջին խաղակեսում հաշիվը բացեց «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը: ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը բրազիլացիների մեկնարկային կազմում էր եւ 63-րդ րոպեին կրկնապատկեց առավելությունը: 6 րոպե անց աչքի ընկան «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն:

Աշխարհի առաջնության խմբային փուլում Բրազիլիայի հավաքականի մրցակիցները կլինեն Շվեյցարիան, Կոստա Ռիկան ու Սերբիան:

Ընկերական հանդիպում

Ավստրիա - Բրազիլիա՝ 0:3 (տեսանյութ)

Գաբրիել Ժեզուս, 36, Նեյմար, 63, Ֆիլիպե Կոուտինյո, 69

Նյութի աղբյուրը ՝ News.am