Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրված Յուրա Մովսիսյանի վիրահատությունը հաջող է անցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել ընտանիքին, հարազատներին աջակցության համար և հայտնել, որ ծնկի վիրահատությունը հաջող է անցել:


Ավստրիական հավաքի ընթացքում հավաքականին այցելել էր ավելի վաղ վնասվածք ստացած Յուրա Մովսիսյանը, ով երկար դադարից հետո կրկին հրավիրվել էր ընտրանի, բայց վնասվածքի պատճառով չի միացել թիմին: