Ռուսաստանում շարունակվում է ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը։ Պայքարի մեջ մտավ D խմբում ընդգրկված Արգենտինայի հավաքականը։ Առաջին մրցակիցը Իսլանդիան էր։

Մոսկվայում կայացած խաղում առաջինը գոլի հեղինակ դարձան Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները։ 19-րդ րոպեին աչքի ընկավ Սերխիո Ագուերոն։

23-րդ րոպեին իսլանդացիները խփեցին պատասխան գնդակը։ Ալֆրեդ Ֆինբոգասոնը գրավեց Վիլի Կաբալերոյի դարպասը։

Բեկումնային կարող էր լիներ խաղի 64-րդ րոպեն, երբ նշանակված 11-մետրանոցը չկարողացավ դիպուկ իրացնել արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսին։

Մնացած ժամանակահատվածում Խորխե Սամպաոլիի գլխավորած հավաքականը չկարողացավ կոտրել իսլանդացիների դիմադրությունը։

ԱԱ-2018, D խումբ

Արգենտինա – Իսլանդիա՝ 1։1 (տեսանյութ)

Սերխիո Ագուերո, 19 - Ալֆրեդ Ֆինբոգասոն, 23

Արգենտինա․ Վիլի Կաբալյերո, Նիկոլաս Տալյաֆիկո, Նիկոլաս Օտամենդի, Մարկոս Ռոխո, Խավիեր Մասկերանո, Էդուարդո Սալվիո, Լուկաս Բիգլյա (Էվեր Բանեգա, 54), Մակսիմիլիանո Մեսա (Գոնսալո Իգուաին, 84), Անխել Դի Մարիա (Կրիստիան Պավոն, 75), Սերխիո Ագուերո, Լիոնել Մեսի։

Գլխավոր մարզիչ՝ Խորխե Սամպաուլի

Իսլանդիա․ Հանես Հալդորսոն, Բարկիր Մար Սեվարսոն, Հորդուր Մագնուսոն, Ռագնար Սիգուրդսոն, Կարի Արնասոն, Արոն Գունարսոն (Արի Ֆրեյր Սկուլասոն, 76), Յոհան Գուդմունդսոն (Ռյուրիկ Գիսլասոն, 63), Էմիլ Հոլֆրեդսոն, Գիլֆի Տոր Սիգուրդսոն, Բիրկի Բայարնասոն, Ալֆրեդ Ֆինբոգասոն (Բյորն Սիգուրդսոն, 89)։

Գլխավոր մարզիչ՝ Հայմեր Հադլգրիմսոն