Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հունիսի 18-ին խմբային փուլի առաջին տուրի հանդիպումները կանցկացնեն G խմբում ընդգրկված Բելգիան ու Պանաման (Երեւանի ժամանակով 19:00-ին) եւ Թունիսն ու Անգլիան (22:00-ին), F խմբում ընդգրկված Շվեդիան ու Հարավային Կորեան (16:00-ին)։

Շվեդիայի եւ Հարավային Կորեայի դիմակայությունում ֆավորիտ են շվեդները, որոնց հաղթանակի հավանականությունը  գնահատում են 2.13 գործակցով, ոչ ոքին՝ 3․2, Հարավային Կորեայի հաղթանակը՝ 4․2:

Բելգիա - Պանամա խաղում առավելություն է տրվում եվրոպացիներին՝ 1.19: Պանամայի հաղթանակը ստացել է 18․8, ոչ ոքին՝ 7.88 գործակից:

Անգլիայի հնարավոր հաղթանակը Թունիսի հավաքականի նկատմամբ գնահատվում է 1.48 գործակցով: Թունիսի հաղթանակի հավանականությունն ունի 8.3, ոչ ոքին՝ 4․45 գործակից: