Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը պարտության մատնեց Մարոկկոյին։

Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում կայացած խաղի միակ գոլը 4-րդ րոպեին խփեց Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Պորտուգալիան վաստակեց 4 միավոր և ընթացիկ առաջատարն է։

B խմբի երկրորդ խաղում Իսպանիան կհանդիպի Իրանին (Երևանի ժամանակով 22։00-ին)։

ԱԱ-2018, B խումբ

Պորտուգալիա - Մարոկկո՝ 1։0 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 4

Պորտուգալիա․ Ռուի Պատրիսիու, Պեպե, Ռաֆայել, Ֆոնտե, Սեդրիկ, Մոուտինյո, Ժոաո Մարիու (Մարիու, 70), Բեռնարդու Սիլվա (Մարտինշ, 59), Կարվալյու, Ռոնալդու, Գուեդեշ։

Մարոկկո․ Էլ Կաժուի, Հակիմի, Դա Կոստա, Բենատիա, Զիեշ, Էլ Ահմադի, Բելանդա (Գոնսալես, 75), Բուտաիբ (Էլ Կաբի, 69), Բուսուֆա, Ամրաբատ, Դիրար։