Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Իերոն խոսել է Իրանի հետ հանդիպման մասին։ Հիշեցնենք, որ իսպանացիները հաղթեցին Դիեգո Կոստայի միակ գոլի շնորհիվ։

«Խաղը այնպես չընթացավ, ինչպես մենք ծրագրել էինք։ Գիտեինք, որ բարդ է լինելու։ Դժվար է պահել տեմպը, երբ հանդիպումը այդքան հաճախ ընդհատվում է։

Աշխարհի առաջնությունում հաղթանակները հեշտ չեն տրվում․ բոլոր թիմերը հավասարապես ուժեղ են։

Իրանի հետ բարդ է լինելու յուրաքանչյուր հավաքականի համար, քանի որ Կարլուշ Կեյրուշը այնտեղ է արդեն 7 տարի։ Ես հպարտանում եմ իմ խաղացողներով»,- Իերոյի խոսքն է փոխանցում marca-ն։

Հունիսի 25-ին Իսպանիան Կալինինգրադում կհանդիպի Մարոկկոյի հավաքականին։