Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս անգամ հանրության ուշադրությունն իր վրա է սեւեռել՝ Հայաստանում մի աղջկա հետ պարբերաբար հանրության մեջ դուրս գալով: Մինչ Հենրիխ Մխիթարյանն իր հայաստանյան հանգիստն է վայելում, հասարակության շրջանում բուռն քննարկվում է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի հետ պարբերաբար հայտնվող հայուհին: Ըստ տեղեկությունների՝ Հենրիխ Մխիթարյանը հանրային միջոցառումներին եւ ընկերների հետ հանդիպումներին ուղեկցում է Grand Holding-ի համասեփականատեր, գործարար Կարեն Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանին:

Առաջին անգամ զույգը հանրության առաջ միասին ներկայացել է Արամ Խաչատուրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժամանակ: Զույգը միասին էլ հեռացել էր միջոցառումից:

Օրեր անց հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի կնոջ ինստագրամյան էջում հայտնվել է մի լուսանկար, որում Հենրիխն իր քրոջ ու Բեթիի հետ է։ Բեթի Վարդանյանը բնակվում է Երեւանում: Նա գործարար Կարեն Վարդանյանի միակ երեխան է: Ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Բիզնես կառավարում» ֆակուլտետը: Սովորել է նաեւ Կանադայում: