Ես հույս ունեմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի կունենան այնպիսի ընտրություններ, որ ամեն ինչ ֆուտբոլասերների, Ֆուտբոլի ֆեդերացիայի անդամների սրտով կլինի։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարցին, թե երբ է գալու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) հեռանալու ժամանակը, Փաշինյանն արձագանքեց.

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է, եւ որքան տեղյակ եմ, նախատեսված են ՀՖՖ նախագահի ընտրություններ։ Ես հույս ունեմ, որ տեղի կունենան այնպիսի ընտրություններ, որ ամեն ինչ ֆուտբոլասերների, Ֆուտբոլի ֆեդերացիայի անդամների սրտով կլինի, բայց այդ հարցով պետք է զբաղվեն ՀՖՖ-ում ընդգրկված մարդիկ, որոնք մասնակցելու են այդ ընտրություններին եւ քվեարկելու են»։