Հայտնի են Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի զույգերը:

Հունիսի 30-ին կմրցեն Ուրուգվայն ու Պորտուգալիան եւ Ֆրանսիան ու Արգենտինան:

Հուլիսի 1-ին տեղի կունենան Իսպանիա - Ռուսաստան, Խորվաթիա - Դանիա դիմակայությունները:

Հուլիսի 2-ին խաղադաշտ դուրս կգան Բրազիլիա - Մեքսիկա, Բելգիա - Ճապոնիա զույգերը, հուլիսի 3-ին՝ Շվեդիան ու Շվեյցարիան, Կոլումբիան ու Անգլիան: