Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ տրանսֆերի գնի վերաբերյալ: Արքայական ակումբը պատրաստ է 33-ամյա խաղացողին վաճառել 120 միլիոն եվրոյով, սակայն «Բարսելոնայի» եւ Փարիզի ՊՍԺ-ի համար կլինի բացառություն՝ 1 միլիարդ եվրո, որը Ռոնալդուի պայմանագրով ամրագրված տրանսֆերային գինն է:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո Ռոնալդուն ակնարկել էր, որ կարող է հեռանալ «Ռեալից»: