Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի Խորվաթիա - Անգլիա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել խորվաթների կիսապաշտպան Իվան Պերիշիչը, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում տեղի ունեցած խաղում Պերիշիչը 68-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը: Խորվաթիան հաղթեց լրացուցիչ ժամանակում Մանջուկիչի խփած գոլի շնորհիվ՝ 2:1:

Եզրափակիչում Խորվաթիայի հավաքականը հուլիսի 15-ին «Լուժնիկիում» կմրցի Ֆրանսիայի հետ, որը կիսաեզրափակիչում 1:0 հաշվով հաղթել էր Բելգիային: Եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին: