Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ մեծ ցանկություն ունի ապագայում մարզիչի կարգավիճակում մասնակցել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին:

«Իհարկե, ես կցանկանայի աշխատել Պորտուգալիայի հավաքականի հետ: Երբ «Պորտուի» հետ նվաճեցի Չեմպիոնների լիգայի գավաթը, հույզերս տարբերվում էին հետագայում Չեմպիոնների լիգայում «Ինտերի» հետ նվաճելուց ունեցածս հույզերից: Ես անպայման կգլխավորեմ Պորտուգալիայի հավաքականը, բայց դեռ չգիտեմ՝ երբ դա տեղի կունենա»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է RT-ն:

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ում Պորտուգալիայի հավաքականը Ֆերնանդու Սանտուշի գլխավորությմաբ B խմբում գրավեց երկրորդ տեղը, իսկ 1/8 եզրափակիչում 1:2 հաշվով պարտվեց Ուրուգվային: