Հուլիսի 16-ին Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն կժամանի Թուրին, որպեսզի բուժզննում անցնի և պայմանագիր կնքի «Յուվենտուսի» հետ։

As-ը հայտնում է, որ Ռոնալդուի շնորհանդեսը փակ կլինի երկրպագուների համար։ «Յուվենտուսում» երբեք ֆուտբոլիստներին չեն ներկայացրել երկրպագուների ներկայությամբ։

33-ամյա հարձակվողը նույն օրը (հուլիսի 16-ին) կմասնակցի հատուկ կազմակերպված մամուլի ասուլիսին։

Ավելի վաղ «Յուվենտուսը» հրապարակել էր Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի ֆինանսական մանրամասները։ Իտալական ակումբը Մադրիդի «Ռեալին» երկու տարում կվճարի 100 միլիոն եվրո։ Եվս 12 միլիոն եվրո «Յուվենտուսը» կվճարի Ռոնալդուի նախորդ ակումբներին։

33-ամյա ֆուտբոլիստը կկնքի չորս տարվա պայմանագիր։

Ավելի վաղ նշվել էր, որ Ռոնալդուի տարեկան աշխատավարձը կլինի 30 միլիոն եվրո։