Կատալոնական «Բարսելոնան» ամեն գնով ցանկանում է ձեռք բերել Բրազիլիայի հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանին, հայտնում է Sky Sports-ը։

«Բարսելոնան» նոր առաջարկ է արել անգլիական ակումբին, որը նախորդից 2 միլիոնով ավելին է և կազմում 72 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 29-ամյա եզրայինի համար առաջարկել 80 միլիոն եվրո։

Ավարտված մրցաշրջանում բրազիլացին Պրեմիեր լիգայի 36 խաղում դարձել է 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։