Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը պայմանագիր է կնքել «Ալաշկերտի» հետ, հայտնում է ակումբի կայքը:

31-ամյա ֆուտբոլիստը Եվրոպայի լիգայում ընդգրկվել է «Ալաշկերտի» հայտացուցակում: Հուլիսի 26-ին հայկական ակումբը Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպում է անցկացնելու Չեռնոգորիայի չեմպիոն «Սուտյեսկայի» հետ:

Հիշեցնենք, որ 2012 թվականից Էդգար Մանուչարյանը խաղում էր Եկատերինբուրգի «Ուրալի» համակարգում էր, իսկ նախորդ մրցաշրջանի վերջում հետացավ ազատ գործակալի կարգավիճակով: 2017-ի սկզբնամասում նա որոշ ժամանակ խաղաց Թաիլանդում եւ դարձյալ վերադարձավ «Ուրալ»: Նախկինում հարձակվողը հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում», Ամստերդամի «Այաքսում», հոլանդական «Հարլեմում» եւ «Ապելդորնում»:

Ռուսաստանի նախորդ առաջնությունում Մանուչարյանը մասնակցել է 6 խաղի, իսկ 2018 թվականին դաշտ դուրս էր եկել «Ուրալի» կազմում: