Երեւանի «Փյունիկի» հարձակվողներ Մոհամեդ Կոնատեն, Դրիսա Դիարասուբան, պաշտպաններ Բակարա Բալդեն, Դիդյե Կադիոն ու սերբ դարպասապահ Անդրիա Դրագոեւիչը հուլիսի 26-ի առավոտյան ժամանել են Ղազախստան՝ մասնակցելու «Տոբոլի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպմանը: 

«Փյունիկի» 5 լեգեոնականները թիմի հետ չէին կարողացել ուղեւորվել Ղազախստան, քանի որ այդ երկրի մուքտի վիզա էին ստացել ուշացումով՝ հուլիսի 25-ի երեկոյան 20:00-ի սահմաններում:

Հայկական ակումբի մյուս ֆուտբոլիստները հուլիսի 25-ին էին ժամանել Ղազախստան եւ անցկացրել նախախաղային մարզում:

«Տոբոլ» - «Փյունիկ» հանդիպումը կկայանա հուլիսի 26-ին՝ Երեւանի ժամանակով 19:00-ին, Ղազախստանի Կոստանա քաղաքում: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։