Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է 2018/19 մրցաշրջանի մասին։

«Հնարավոր է, որ դուք այլևս չեք տեսնի այն Մխիթարյանին, որը խաղում էր «Բորուսիայում», քանի որ ես այժմ պաշտպանում են «Արսենալի» գույները։ Սա այլ փիլիսոփայությամբ ակումբ է։ Իհարկե, ես ամեն ինչ կանեմ, որ հաջող մրցաշրջան անցկացնեմ։ Կփորձեմ շատ գոլեր խփել և գոլային փոխանցումներ կատարել, ինչը շատ կարևոր է թիմի համար։ Ես քրտնաջան աշխատում եմ։ Հավատում եմ, որ ինձ հաջող մրցաշրջան է սպասվում»,- Մխիթարյանի խոսքն է փոխանցում goal.com-ը։

Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը 2018-ի հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» է տեղափոխվել «Արսենալ»։ Լոնդոնյան ակումբն այս օրերին հավաք է անցկացնում Սինգապուրում: