Սինգապուրում հավաքը շարունակող Լոնդոնի «Արսենալը» հուլիսի 28-ին Չեմպիոնների միջազգային գավաթի խաղում մրցեց ֆրանսիական ՊՍԺ-ի հետ եւ վստահ հաղթանակ տարավ 5:1 հաշվով (տեսանյութ):

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի մեկնարկային կազմում հանդես եկավ 63 րոպե եւ փոխարինվեց 1:1 հաշվի ժամանակ: «Արսենալի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը խաղի առաջին գոլը խփեց Մխիթարյանի սկսած գորհի արդյունքում: Լոնդոնցիների կազմում երկրորդ խաղակեսում 4 րոպեում դուբլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների միջազգային գավաթի նախորդ խաղում «Արսենալը» Սինգապուրում հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել էր Մադրիդի «Աթլտիկոյին», իսկ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 63-րդ րոպեին: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ հայ կիսապաշտպանը «Արսենալից» առաջինն էր իրացրել հարվածը եւ չէր կարողացել գրավել դարպասը:

Չեմպիոնների միջազգային գավաթ

«Արսենալ» (Անգլիա) – ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 5:1

Մեսութ Օզիլ, 13, Ալեքսանդր Լյակազեթ, 67, 71, Ռոբ Հոլդինգ, 88, Էդի Նկետիա, 90+4 – Քրիստոֆեր Նկունկու, 60 (11մ)