Լոնդոնի «Արսենալի» եւ ֆրանսիական ՊՍԺ-ի միջեւ Չեմպիոնների միջազգային գավաթի խաղից հետո անգլիական ակումբի 3 ֆուտբոլիստներ հանդիպել են իրենց նախկին գլխավոր մարզիչին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում լուսանկար է հրապարակել ՊՍԺ-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի, գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի ու հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսի հետ: «Արսենալի» 3 ֆուտբոլիստները գերմանացի մասնագետի գլխավորությամբ խաղացել են Դորտմունդի «Բորուսիայում»:

Հիշեցնենք, որ Սինգապուրում կայացած խաղում «Արսենալը» հաղթել էր 5:1 հաշվով: Այդ խաղով Ունաի Էմերիի գլխավորած թիմը ավարտում է Սինգապուրում ընթացող հավաքը: Չեմպիոնների միջազգային գավաթում «Արսենալը» հաջորդ խաղը կանցկացնի օգոստոսի 1-ին՝ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում մրցելով Լոնդոնի «Չելսիի» հետ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների միջազգային գավաթի նախորդ խաղում «Արսենալը» Սինգապուրում հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել էր Մադրիդի «Աթլտիկոյին», իսկ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 63-րդ րոպեին: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ հայ կիսապաշտպանը «Արսենալից» առաջինն էր իրացրել հարվածը եւ չէր կարողացել գրավել դարպասը: