Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երեւանի «Փյունիկը» կընդունի ղազախական «Տոբոլին»:

Հուլիսի 31-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղում բուքմեյքերական գրասենյակները հայկական ակումբի հաղթանակը գնահատում են 2.37 գործակցով, իսկ հյուրերինը՝ 3.00: Ոչ ոքիի գործակիցը 3.20 է:

Հանդիպումը կսպասարկի չեխ մրցավար Պետր Արդելեանուն, որին եզրերում կօգնեն նրա հայրենակիցներ Յիրի Մոլաչեկն ու Յակուբ Հրաբովսկին:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Փյունիկը» պարտվել է 1:2 հաշվով: Պատասխան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: Մուտքն ազատ է:

Եվրագավաթներում հայկական ակումբները երբեք չեն հաղթահարել որակավորման երկրորդ փուլի արգելքը:

Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն