«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն ու թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը Երեւանում կայացած նախախաղային ասուլիսում խոսել են Չեռնոգորիայի չեմպիոն «Սուտյեսկայի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղի մասին:

«Ալաշկերտ» - «Սուտյեսկա» հանդիպումը կկայանա օգոստոսի 2-ին՝ ժամը 19:00-ին, Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: Մուտքն ազատ է:

Հիշեցնենք, որ Չեռնոգորիայում կայացած առաջին խաղում «Ալաշկերտը» հաղթել է նվազագույն հաշվով: «Սուտյեսկայի» արգելքը հաղթահարելու դեպքում հայկական ակումբը հաջորդ փուլում կմրցի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Կլուժ» (Ռումինիա) - «Մալմյո» (Շվեդիա) զույգում պարտվողի հետ:

Նախօրեին Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի ուղեգիր էր նվաճել Երեւանի «Փյունիկը», որը պայքարից դուրս թողեց ղազախական «Տոբոլին»: Մինչեւ այդ, եվրագավաթներում հայկական ակումբներին երբեք չէր հաջողվել հաղթահարել որակավորման երկրորդ փուլի արգելքը:

Օգոստոսի 2-ին «Սուտյեսկան» ու «Ալաշկերտը» նախախաղային մարզում են անցկացրել Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: