Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երեւանի «Ալաշկերտը» կընդունի Չեռնոգորիայի չեմպիոն «Սուտյեսկային»:

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում հայկական ակումբին, որի հաղթանակի համար սահմանել են 1.90 գործակից: «Սուտյեսկայի» հաղթանակը ստացել է 4.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.40:

«Ալաշկերտ» - «Սուտյեսկա» հանդիպումը կկայանա օգոստոսի 2-ին՝ ժամը 19:00-ին, Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: Մուտքն ազատ է:

Հիշեցնենք, որ Չեռնոգորիայում կայացած առաջին խաղում «Ալաշկերտը» հաղթել է նվազագույն հաշվով: «Սուտյեսկայի» արգելքը հաղթահարելու դեպքում հայկական ակումբը հաջորդ փուլում կմրցի Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» հետ, որը Եվրոպայի լիգայում է հայտնվել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում շվեդական «Մալմյոյին» պարտվելուց հետո: