Ֆուտբոլի Կոլումբիայի առաջնության երրորդ տուրում «Բոյկա Չիկոն» 1:1 հաշվով է ավարտել «Դեպորտիվո Կալիի» դեմ տնային հանդիպումը։

«Բոյկա Չիկոյի» մեկնարկային կազմում դաշտ է դուրս եկել Հայաստանի հավաքականի պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը, որը 16-րդ րոպեին փոխարինվել է վնասվածքի պատճառով: 22-ամյա ֆուտբոլիստի վնասվածքի լրջությունը դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Մոնրո Արարատը Հայաստանի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել էր մայիսի 29-ին՝ մասնակցելով Մալթայի դեմ Ավստրիայում կայացած ընկերական խաղին (1:1):