Մյունխենի «Բավարիայից» «Բարսելոնա» տեղափոխված չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալն առաջին մարզումն է անցկացրել կատալոնական ակումբի կազմում:

Չիլիի հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստը ջերմ ընդունելության է արժանացել ակումբակիցների կողմից:

Օգոստոսի 6-ին Վիդալը 3 տարվա պայմանագիր էր կնքել «Բարսելոնայի» հետ: Նրա տրանսֆերը գնահատվում է 20-25 միլիոն եվրո:

Արտուրո Վիդալը 2015 թվականի ամռանն էր տեղափոխվել «Բավարիա», որի կազմում մասնակցել է Գերմանիայի նախորդ առաջնության 22 խաղի, դարձել 6 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: Եվրոպայում նա հանդես է եկել նաեւ Լեւերկուզենի «Բայերում» (2007-2011) ու Թուրինի «Յուվենտուսում» (2011-2015):

«Բարսելոնան» առաջիկա պաշտոնական հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 12-ին՝ Իսպանիայի Սուպերգավաթի խաղում մրցելով «Սեւիլիայի» հետ:

ծ