Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կական կվերադառնա իտալական «Միլան», որի կազմում հանդես է եկել 2003-2009 եւ 2013-2014 թվականներին:

Կական կզբաղեցնի միլանյան ակումբի մենեջերի պաշտոնը, հաղորդում է Abola-ն:

«Կանան սիրում է մեր ակումբը: Նա ցանկություն է հայտնել անցնել վարչական աշխատանքի եւ ներսից իմանալ, թե ինչպես է գործում ֆուտբոլային ակումբը: Նա կվերադառնա»,- ասել է «Միլանի» գլխավոր տնօրեն Լեոնարդոն:

Այս շաբաթ «Միլան» է վերադարձել նաեւ լեգենդար իտալացի խաղացող Պաոլո Մալդինին, որը նշանակվել է ակումբի ռազմավարական զարգացման հարցերով տնօրեն: